Ջահելության ճամփի վրա Հանդիպում ես հանկարծ մեկին. Քեզ գերում է տեսքը նրա, Կամ գերում է նրա հոգին: Միանգամից սիրտ ու աշխարհ Դառնում են նոր,արտասովոր: Եվ նա, ով դեռ չկար, Ամբողջ կյանքդ է դառնում այսօր:Հրդեհում են հոգիդ հանկարծ Մի լուռ հայացք,ժպիտ մի տաք, Մի ծաղկեփունջ քեզ ուղարկված, Մի անձնվեր ու լավ արարք, Հեռու-հեռվից գալը մեկի, Ջերմ համբույրը մի բախտավոր, Կամ թե մեկի ապրած կյանքի Պատմությունը խորհրդավոր…Թեթեւ քայլից հաճախ կյանքում Սեր է ծնվում հարուստ եւ մեծ, Որ դու անգամ չես հասկանում Ինչպես եղավ ու պատահեց: Աշխատում ես էլ չհիշել, Բայց նորից ես հուշով տարվում, Իսկ երբ հանկարծ մերժում է քեզ Ավելի ես սիրահարվում…Չես էլ կարծում,թե այս մեկին Դու կարող ես նայել անգամ, Բայց լինում է,որ միասին Ու մեկտեղ եք անցնում ճամփան, Կամ մեկի հետ ինչ-որ մի տեղ Ինչ-որ խոսք եք փոխանակել, Տարիներ են անցել արդեն, Բայց դու նրան հիշում ես դեռ:Մեկին իբր սիրահարված Կատակելով սեր ես հայտնում, Բայց կատակը կամաց-կամաց Լրջություն է մի օր դառնում: Կամ մեկի հետ վիճում ես դու, Կռվում,խայթում անգթաբար , Մինչդեռ հետո,հեռվից-հեռու, Կարոտով եք հիշում իրար:Շատ են խոսում մեկի մասին, Եվ հուզվում ես դու գաղտնորեն, Մեկն էլ նման քո երազին, Ստիպում է նայես իրեն…. Մեկն օգնում է,գնում անդարձ, Փնտրում ես նրան սիրով, Եվ սիրում ես նաեվ հանկած Ինչ-որ մեկին կարեկցալով….Պատահում է չեք ճանաչում, Բայց նայում եք հանկարծ իրար, Եվ զգում եք,որ աշխարհում Դուք ծնվել եք միմյանց համար: Հաճախ երգը մեկտեղ լսած, Կամ կատակը մի հասարակ, Մի կարծիքը նրա հայտնած Հրդեհում են սրտեր ու կրակ:Կյանք է….Ձեռք է ձեռքի դիպել, Կամ ակնարկ են արել սիրով, Սիրվելուց է մեկը սիրել, Մեկն էլ միայն նամակներով, Եվ սիրում է մեկն էլ բոլոր Հմայքներով նրա անմար… Իսկ ես չեմ սիրում,չեմ սիրում խոր, Բայց չգիտեմ ինչի համար….

Теги других блогов: Ջահելություն հանկարծ սիրուն